18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Իշխանությունը առավելություններ կշնորհի “Բարգավաճ Հայաստանին”

“Ժառանգություն” կուսակցությանը թուլացնելու նպատակով իշխանությունը առավելություններ կշնորհի “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը: Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հնչեցրեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ԲՀԿ-ին ընդիմություն չի համարում և չի բացառում որ ՀՀԿ-ը և ԲՀԿ-ը նորից կոալիցիա կկազմեն. “”Հանրապետականը” պիտի փորձի ավագանու ընտրությունների միջոցով լեգիտիմացնել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Սա մի կողմից, մյուս կողմից էլ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմի է դուրս եկել` նրան թուլացնելու խնդիր կա: Դա կարող է արվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության միջոցով”:

Քաղաքագետի դիտարկմամբ` այս պահին “ժառանգությանը” մարտահրավեր կարող է նետել միայն ԲՀԿ-ն և նրա լիդերը: Հիշեցնենք, Երևանի ավագանու ընտրությունների ն ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ նախկին և այժմյան ընդդիմության գործելաոճը չի տարբերվում, հետևաբար արդյունքներն էլ նույնն են: Հովհաննիսյանը հղում է կատարում` ժամանակին Տեր-Պետրոսյանը փորձել է երկխոսություն սկսել Սերժ Սարգսյանի հետ, սակայն դա ավարտել է հիասթափությամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ փորձեց բանակցել իշխանության օլիգարխիկ թևի հետ այսինքն` Գագիկ Ծառուկյանի և դա նույնպես ավարտվեց հիասթափությամբ.“Իքս պրոբլեմը նա է, որ ընդդիմությունը չի տեսնում ռեսուրս դրսից իշխանությունը փոխելու համար:

Այսինքն` եթե ընդիմությունը տեսներ ռեսուրս այն ժամանակ ՀԱԿ-ը հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը , որ հնարավոր է ժողովրդի միջոցով, ներքևից ճնշման միջոցով, թավշե հեղափոխության միջոցով հասնել հաղթանակի: Դրան Լևոն Տեր Պետրոսյանը չէր հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ  100 հազարավոր ժողովուրդ էր հավաքվել Ազատության հրապարակում և վանկարկում էր` Գագիկ-Գագիկ կամ Մանվել-Մանվել, այսինքն` այն մարդկանց, որ իշխանության ներսում էին”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ