15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Րաֆֆին խաղում է ժողովրդի հետ”

“ժողովուրդը խաղալիք չէ, որ երբ ուզենաս հրահանգես Ֆու կամ ֆաս”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա կարծում է, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խաղում է ժողովրդի հետ: Քաղաքագետը հիշատակեց երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի խոսքը՝ ”Ժողովուրդը նման է երեխայի, եթե վիրավորվեց ու կորցրեց հավատը, էլ չես կարող համոզել”:

Քաղաքագետին զարմացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի Սերժ Սարգսյանին ներկայացրած պահանջները. “Եթե քո դիմացինը ավազակ է , նա գողացել է ինչ որ բան, ոնց կարող է նա իր գողացածը կիսել ժողովրդի հետ , գողն իր ավարը կկիսի մեկ այլ գողի հետ: Կարծում եմ նման դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնա թավշյա հեղափոխության ճանապարհով”:

Դիտարկելով 21 օր Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած թեկնածուի անկեղծ խոստովանությունը, թե վերջինս իբրև հավատացյալ քրիստոնյա ծոմ է պահել` քաղաքագետը ասաց. ”Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն ուղղված բազմաթիվ հարցադրումներին պատասխանում էր որ իր ակցիան կապ չունի 2011 թվականի ծոմապահության հետ և կրկին անգամ հակասեց ինքն իրեն”:

Քաղաքագետը շնորհակալ է Սերժ Սարգսյանին թուղթ ու գրիչը վերցրած հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցության չգալու համար.’’Այլապես հրապարակային բանավեճը կվերածվեր թուղթ ու գրի”:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչպիսի ընթացք կունենան Երևանի ավագանու ընտրությունները և արդյոք այս ընտրությունները քաղաքական են, քաղաքագետն ասաց.

”Քաղաքապետի ընտրությունները , եթե չհետևեին նախագահական ընտրություններին կարող էին ընկալվել որպես ՏԻՄ ընտրություններ : Սակայն Սերժ Սարգսյանը արդեն այս ընտրությունները դիտարկել է որպես քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միջոց”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ