28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Հրայր Թովմասյանը տեղյակ չէր Սուրիկ Խաչատրյան-Րաֆֆի Հովհաննիսյան հակամարտությունից /վիդեո/

Նոտարական ծառուղում մարտի 30-ին  լրագրողների հետ պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի արդարադատության նախարար Հրայւր Թովմասյանը հակասահմանադրական համարեց Րաֆֆի Հովհաննիսյանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ մի շարք այլ պահանջներ։

“Այո, հակասահմանադրական է նաեւ քաղաքական որոշմամբ, նոր ԱԺ ընտրությունների անցկացումը: Երբ ընտրություններից հետո փորձ է արվում կիսել քաղաքական իշխանությունը, որը ձեւավորվել է ընտրություններից հետո, սա նույնպես հակասահմանադրական է: Եթե ուզում ենք մարզպետ նշանակենք, ապա չպետք է մոռանանք, որ նա իշխող կուսակցության քաղաքականության իրականացնողն է եւ այստեղ լուրջ հակասություն է առաջանում: Չի կարող կառավարությունը մի թիմ լինել, իսկ տարածքային կառավարման մարմինն` այլ:

Եթե արտաքին գործերի նախարար ենք փոխում, ապա չպետք է մոռանանք, որ նա իր արտաքին քաղաքական քայլերն իրականացնում է դարձյալ ՀՀ նախագահի հետ, ինչպե՞ս ենք սա պատկերացնում այս դեպքում: Պահանջների մի մասն էլ ես կանվանեի հակատրամաբանական”,- ասաց Թովմասյանը:

Նախարարի խոսքով չի կարող մարզպետների ինստիտուտը առանձին լինի տարածքային կառավարման նախարարությունից:

Նա ծանոթ չէր Սյունիքի մարզպետի տեսակետներին` ուստի զերծ մնաց դրանց գնահատական տալուց: “Այսօր այլ նպատակով ենք հավաքվել, եկեք տոնը նշենք”,-ժպտալով եզրափակեց նախարարը: Հրայր Թովմասյանը որդու հետ մասնակցում էր Զատկի արարողությանը: 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ