27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուրիխանյանը թվերի մանիպուլյացիայով է տարված

”Գործուղման համար բյուջեով նախատեսված ծախսերը եղել են 81 միլիոն 712  հազար դրամի: Ծախսվել է 46 միլիոն 467 հազար դրամ` քաղաքապետի, վարչական տարածքի, ավագանիների ամբողջ գործուղումների վրա, որտեղ ունեցել ենք 35 միլիոն ավելի խնայողություն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը` մեկնաբանելով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանն արտասահմանյան գործուղումների վրա ծախսել է 334 միլիոն դրամ:

”Այդ թիվը ընդհանրապես նպատակային պոպուլիստական մանիպուլյացիա է թվերի: Գոյություն ունի հաստատված բյուջե, ներկայացված է բյուջեն, ծիծաղելի է իր ներկայացրածը”,-հավելեց Նահապետյանը:

Նշենք, որ Ուրիխանյանը մասնավորապես ասել է. 

”2012 թվականի Երեւանի բյուջեով նախատեսված է եղել մեկ միլիարդ 800 միլիոն դրամից ավելի ուղղել սոցիալական ծախսերին, բայց իրականացվել է 30 տոկոսից նվազ չափով, մինչդեռ ՀԿ-ներին տրամադրվող օժանդակություն հոդվածի տակ ծախսվել է 210 միլիոն դրամ, թափառող շների դեմ պայքարի վրա՝ 220 միլիոն, ընդ որում՝ շների թիվն ավելացել է, քաղաքապետի արտասահմանյան ուղեւորությունների վրա՝ 344 միլիոն”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ