19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը. Շ. Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով “Emedia.am” լրատվական կայքի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Բաթումում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Էլմար Մամեդյարովի փորձը` եռակողմ համագործակցությունը ներկայացնել որպես Հայաստանի դեմ ուղղված ուղերձ, նշել է. 

“Օրինաչափ է, որ հակաժողովրդավարական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկրի արտգործնախարարը չի հասկանում, որ ժամանակակից աշխարհում ինչ-որ մեկի հետի փոխարեն,  ինչ-որ մեկի դեմ բարեկամություն անելն անհեռատեսական է:

Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը, որի նպատակն է ժառանգական ավտորիտար իշխանության պահպանումը”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ