08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե ամեն ինչ ավարտվի ոնց որ միշտ /վիդեո/

 “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին Հայաստանի հետընտրական զարգացումները  մի բան ցույց տվեցին` “Հայփոստը” լավ է աշխատում, նամակները ժամանակին տեղ են հասնում, սակայն խնդիրները լուծում չեն ստանում: 

 “Գնում է մի գործընթաց, որը տրամաբանական ավարտին հասցնելը դժվար է: Ես որպես քաղաքագետ  պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե ամեն ինչ ավարտվի ոնց որ միշտ, ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանի համար սա դառնում է լեգիտիմության խնդիր”,-ասաց Կարապետյանը: 

Մասնավորապեսս Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ռեժիմն օրինականացնում է : Պայքարի պահանջները հստակ չեն: Չեն պահանջում վարչապետի հրաժարական, ոստիկանապետի կամ այլ պաշտոնյայի հրաժարական: “Պաշտոնների փոխատեղումից շարժումը կավարտվի”,-նկատեց Արամ Կարապետյանը: Նրա խոսքով, բոլորը սպասում են ապրիլի 9-ին, բայց սպասել պետք չէ` փոփոխություն չի լինելու:

Արամ Կարապետյանի խոսքով` հեղափոխություն է պետք, բայց ոչ զինված  եւ ոչ հացադուլով: Դա ընդունելի պայքար չէ  Հայաստանում հեղափոխությամբ պետք է հասնել ինչ-որ առաջընթացի:

“Նոր ժամանակներ”-ը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցելո, քանի որ Հայաստանում ընտրական պրոցես չկա: “Հանրապետականը կստանա այնքան, որքան ստացավ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ն էլ կպայքարի իր ձայների համար”,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ