14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որտեղից Արմեն Մարտիրոսյանին տեղեկությունը, թե ինչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը օրերս ՛՛Ազատության՛՛ հրապարակում հայտարարել էր, որ պետք է օգնել իշխանության երիտթևի որոշ անդամների հաղթել: Այսօր լրագրողները Մարտիրոսյանից հետաքրքրվեցին` որտեղից իրեն տեղեկություններ այն մասին, որ ՀՀԿ-ում տարաձայնություններ կան :

՛՛Ոչ միայն երիտթևին, այլ այն մարդկանց, ովքեր պետական մտածողություն ունեն և անցյալի ծանր բեռը իրենց ուսերին չէ՛՛,-պատասխանեց Մարտիրոսյանը և հավելեց.

՛՛Անուններ չեմ տա, բայց ձեր նշած անունները չկան իմ կոնտակտների մեջ: Ինչ վերաբերում է, թե որտեղից  է այդպիսի տեղեկատվությունն ինձ, ես քաղաքական դաշտում մյուս կուսակցությունների վերաբերյալ էլ  տեղեկություն ունեմ, ինչպես իրենք տեղեկություն ունեն ՛՛Ժառանգության՛՛ մասին:

Քաղաքական զրույցները, խողովակների բաց լինելը, մտքերի փոխանակությունը որևէ ձևով արգելված չէ: Իսկ իմ նախորդ գործունեության արդյուքնում ես ձեռք եմ բերել այդ կապերը, և ես ունեմ նման տեղեկություններ: Անուններ տալու շանտաժին ես չեմ ենթարկվի՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ