Րաֆֆին կպատասխանի նախագահին, ապա ֆուտբոլ կդիտի /վիդեո/լրացված/
“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, այսօր` մարտի 25-ին Ազատության հրապարակում բացելով քաղաքացիական ֆորումը, անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրեն ուղարկված նամակ-պատասխանին: Հովհաննիսյանը վաղը` մարտի 26-ին հանգամանորեն կպատասխանի Սարգսյանին, իսկ հանրությանը նամակի բովանդակությանը կծանոթացնի չորեքշաբթի` ասուլիսին:
“Ժառանգության” առաջնորդը ցավով նշեց, որ վաղը ժամը 20-ին ինքը չի կարող մարզադաշտում` իր ընտանիքի անդամների հետ միասին հետեւել Հայաստան-Չեխիա աշխարհի գավաթի ընտրական խաղին: Փոխարենը նա կոչ արեց բոլորին գնալ մարզադաշտ եւ ոգեւորել մեր թիմին: Իսկ ինքը խաղին կհետեւի Ազատության հրապարակում տեղադրված մոնիտորի միջոցով:
19:13
Ֆորումի ավարտին Հովհաննիսյանր հավելեց, որ եթե նախագահը ցանկանա գալ ”Ազատության” հրապարակ, ապա չի մերժելու նրան: ”Եթե դուք նայեք` ինչ է մեր նվազագույն ժողովրդական պահանջը, ընտրություններ, մարզպետներ, ոչ թե առանցքայն պաշտոններ, ոչ թե վարչապետ: Պատկերացրեք ժողովդրի ուժով այլ ճանապարհի բերել, որ իրենց գիտակցության մեջ փոփոխություններ երևան: Ինչ է նշանակում, որ ժողովրդի ներկայացուցչի մոտ լինի Արդարադատության խորհուրդը, Կրթության և գիտության նախարարարությունը, Արտգործ նախարարություն, մաքսային տեսչությունը, պատկերացրեք, մազպետներ` Լիսկայից սկսած, բոլորը հրաժարական տան: Կարեղ ենք ասել, որ դա հեքիաթայինի ոլորտից է, բայց մենք պիտի օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները”,-նշեց Հովհաննիսյանը:
Մանրամասները` տեսանյութում