ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` հաշտ ու խաղաղ`
”Ես կարող եմ գնահատել այն, ինչի մասնակիցը ես եղել եմ: Կարծես թե մանրուքներ են` նստարաններ, ցայտաղբյուրներ, ավտոբուսներ բերել, նոր ծառատունկեր, քաղաքի լուսավորություն, բայց այդ ամենը երբ միավորում ենք, դառնում է ի օգուտ Երևանի, հանուն Երևանի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, ՀՀ արվեստի ժողովրդական գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը` գնահատելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը:
Վարդազարյանը նշեց, որ ավագանու ներսում ներքին պառակտում չկա և դա քաղաքապետի շնորհիվ է: ”Ես երբեմն չեմ իմանում իմ զրուցակիցը որ կուսակցությունից է, ում հետ ես խոսում եմ` ՀՀԿ-ից է, թե ԲՀԿ-ից”,-ասաց :
Կոմպոզիտորը ցանկանում է, որ մայիսի 5-ի ընտրության արդյունքում ձեւավորված ավագանին բազմակուսակցական լինի : ”Տա Աստված, որ շատ լինեն և լինեն նվիրյալներ, որ ոչ թե քարը գցեն ջուրն ու չիմանան` ով կհանի, այլ աշխատեն”,-նկատեց կոմպոզիտորը` հավելելով, որ քանի որ գործող օրգանիզմն արդեն լավ աշխատում է, չի կարծում, որ փոփոխություն պետք է:
Ինչպես է գնահատում մյուսների հնարավորությունները Մարտին Վարդազարյանը` դիտեք տեսանյութում: