20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարը կզբաղվի այդ հարցով

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց “Արմենիկում” կենտրոն` տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև Արմենիկում դեղամիջոցի կիրառման շրջանակներին։ Նախարարը նախ շրջեց կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։

Այնուհետև մասնագետները նախարարին մանրամասն ներկայացրեցին դեղամիջոցի քիմիական բաղադրությունը, դրա հակավիրուսային, հակաբորբոքային, իմունակարգավորող, հակասեպտիկ և այլ հատկությունները։ Նշվեց, որ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում գրանցված դեղը ներկայումս լայն կիրառում ունի։

Հայաստանում և Սանկտ Պետերբուրգում վերջին տարիներին կատարված կլինիկական փորձարկումների արդյունքները վկայում են, որ Արմենիկումը, ի տարբերություն շատ այլ միջոցների, չի վնասում առողջ բջիջները, չունի կողմնակի ազդեցություններ, ներազդում է բացիլների կայուն ձևերի վրա։ Մասնագետները նաև կարծիք հատնեցին, որ որպես բաց վերքերի սպեղանի, հաջող քննություն է բռնում Արմենիկումի քսուքը։

 

Դերենիկ Դումանյանը հանձնարարեց ստեղծել մասնագիտական հանձնաժողով, ամփոփել մինչև այժմ արված հետազոտական ու կլինիկական բոլոր փորձարկումների արդյունքները, դրանք համեմատել դեղի միջազգային շուկայում առկա համանման դեղամիջոցների հետ, և կազմել հստակ ծրագիր ու գործողությունների ժամանակացույց։

Նախարարն առաջարկեց սկզբնական շրջանում Արմենիկումի հետագա գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումներն իրականացնել  որպես հակավիրուսային և իմունակարգավորիչ միջոց։ Նա կենտրոնի մասնագետներին հանձնարարեց այդ աշխատանքներն իրականացնել ՀՀ ԱՆ դեղերի և   բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ։

 

“Մենք պետք է ավելի համակարգված աշխատանքներ տանենք, որպեսզի գիտական ու կլինիկական լուրջ հիմնավորումներով ընդլայնենք Արմենիկումի գործածության շրջանակները”,-ասաց նախարար Դումանյանը` հանձնարարելով նախապատրաստել հարցի քննարկումը կոլեգիայի առաջիկա նիստերից մեկում։   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ