Ռոբերտ Քոչարյանը` Անդրանիկ Մարգարյանին. վեց տարի առանց նրա /վիդեո/
2007թ. մարտի 25-ին հանկարածամահ եղավ ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այսօր նրա շիրիմին այցելեցին եւ հարագանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության եւ օրենսդիր մարմնի անդամներ, հասարակական գործիչներ, արվեստագետներ. Անդրանիկ Մարգարյանի հարազատներն ու մտերիմները:
Մատուցվեց պատարագ, տեղի ունեցավ պսակադրության արարողություն: Նկատենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս հիշել էր Անդրանիկ Մարգարյանին: Նրա անունից ծաղկեպսակ էր դրված վաղամեռիկ վարչապետի հուշարձանին:
Բոլորի հուշերում Անդրանիկ Մարգարյանը հիշվում է որպես մեծատառով մարդ, օրինակելի քաղաքական գործիչ, եւ ամենից առաջ` ուսուցիչ: Նրա գործընկերները, կուսակիցները շատ բան են սովորել Անդրանիկ Մարգարյանից եւ այսօր էլ նրա խորհուրդները արդիական են: “Բարկանում, ձեռքը խփում էր սեղանին, բայց զայրույթը շատ շուտ անցնում էր”,-հիշում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, պատգամավոր Դավիթ Հարությունյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հուշերը` տեսանյութում: