07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օջալանի եւ Թուրքիայի միջեւ վաղուց էին բանակցություններ ընթանում. Կ. Հասանով

“Օջալանի քայլը չի կարելի նահանջ համարել, քանի որ Թուրքիայի եւ Օջալանի միջեւ բանակցությունները վաղուց էին ընթանում, սակայն Անկարայի փորձերը` քրդերին ուժով ստիպել` ետ կանգնել իրենց նպատակներից, անարդյունք էին”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը` անդրադառնալով Քրդական աշխատավորական կուսակցության առաջնոդ Աբդուլլահ Օջալանի` քրդերին ուղղված հայտարարությանը, որում նո կոչ է անում դադարեցնել հակամարտությունը եւ լքել Թուրքիայի տարածքը:

Հասանովն ընդգծեց, որ մինչ հայտարարությամբ հանդես գալը Օջալանն իրեն այցելած քուրդ պատգամավորների միջոցով փոխանցել է “ճանապարհային քարտեզը”, որտեղ կոչ է արել քրդերին որպես ազգ ճանաչել, ինչպես նաեւ քրդերենին պետական լեզվի կարգավիճակ շնորհել: Նա հավելեց, որ “ճանապարհային քարտեզը” իրականցնելու համար Թուրքիայի Մեջլիսում հատուկ հանձնաժողով է ստեղծվելու: 

Հասանովը շեշտեց նաեւ այն փաստը, որ շուրջ 30 տարի շարունակվող թուրք-քրդական հակամարտության ընթացքում մոտ 50 հազար մարդ է զոհվել, ընդ որում` քրդերը մի քանի, իսկ թուրքերը` հարյուրավոր զոհեր են տվել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ