15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե մեկը հարևանին ասի, որ երկրից դուրս է գալիս, երեք ճամպրուկ դեղորքայի պատվեր կստանա. Նաիրա Զոհրաբյան

 

«Ով Հայաստանից այլ երկիր է գնում, նրա բոլոր բարեկամներն ու հարազատները խնդրում են, որ արտերկրից դեղեր բերի: Խոսքը վերաբերում է նաև հասարակ ցավազրկողներին», – «Դեղերի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Վերջինս նշեց՝ մեր երկրում վաճառվող դեղերի որակը նորմալ չէ:

«Շատ բժիշկների հետ զրուցում ես, ու վիրաբույժներն ասում են՝ դեղորայք կա, որ հիվանդին սրսկում ես, բայց վիրահատության ժամանակ մեզնից շատ է խոսում, քանի որ չի ցավազրկվում, չիանզգայանում»,- ասաց պատգամավորը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այս նախագծին,  քանի որ այն, ինչ նեկայացված է թղթի վրա,  գնահատելի է, մնում է՝ իրականացվի:

Անկախ նրանից, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու վերոնշյալ նախագծին՝ Զոհրաբյանը նշեց՝ կասկածում է, որ   նախագիծը կյանքի կկոչվի ու կկիրառվի:

«Ես համաձայն եմ, որ մեզնից մեկը հանկարծ, եթե սխալվի ու իր հարևանին ասի, որ երկրից դուրս է գալիս, ապա առնվազն երեք ճամպրուկ դեղորքայի պատվեր է ստանում: Արդյո՞ք թղթի վրա գրված օրենքը կարգավորելու է այս խնդիրն, արդյո՞ք այստեղ նստած մոնոլոպիստները դադարելու են կավիճ ներկրել, իսկ ես, անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ խնդիրը կարգավորվել է»,- ասաց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ