ԲՀԿ-ն բացառում է բարեգործությունը
ԲՀԿ ցանկանում է, որ Երեւանի կառավարումն արդյունավետ լինի` “առավել բարեկարգ, հյուրերի համար առավել գրավիչ, հետևաբար շահավետ քաղաքի համար”: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքով, ամեն ինչ պետք է անել մեծ թվով կամավորների առկայությունն ապահովելու համար, քանի որ, նրա համոզմամբ, “բուն ընտրությունների օրը շատ ավելի քիչ բան է տեղի ունենում, քան նախորդ օրերին”:
Անդրադառնալով դիտարկմանը, թե նախագահական ընտրություններին չմասնակցելուց հետո ԲՀԿ-ի կողմից ակտիվորեն մասնակցություն է ցուցաբերվում ավագանու ընտրություններին, Ուրիխանյանն ասաց.
“Ինչու պետք է մեկին չմասնակցելով` մյուսին մասնակցել, կամ մեկին մասնակցելով` մյուսին չմասնակցել: Չկա նման նախապայման, և որևէ ընտրության մասնակցելը ինքնանպատակ չէ”:
ԲՀԿ խոսնակը կարևորեց բարեգործության բացառումն ընտրությունների ընթացքում. “ԲՀԿ-ն բարեգործությամբ չի զբաղվում, բարեգործությամբ զբաղվում է անհատի հիմնադրած բարեգործական հիմնադրամը, այլ ոչ ԲՀԿ-ն”` նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը,-նշեց ԲՀԿ խսնակը: