“Այո, պայքարը երկրորդ տեղի համար է գնում … “. Հակոբյանը` Շարմազանովին
Դեռ նախագահական ընտրություններից առաջ էլ ՀՀԿ-ն հայտարարում էր, որ պայքարը երկրորդ տեղի համար է ընթանալու: Աժ-ում ճեպազրույցների ժամանակ “Ժառանգություն” խմբակցության ղերակավար Ռուբեն Հակոբյանը անդրադառնալով նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմանզանովի հայտարությանը նշեց.
“Այո, պայքարը երկրորդ տեղի համար է գնում, բայց փորձը ցույց տվեց, որ երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանը չէ”: Ավագանու ընտրություններից հետ Երեւանի կառավարման կոալիցիոն ձեւաչափի հնարավորությունը Հակոբյանը չբացառեց .
“Ոչ իշխանական ուժերը կարող են համապատասխան քվեներ ունենալու դեպքում կոալիցիա ձևավորել, բայց դրան պետք է նախորդի ոչ իշխանական ուժերի ազնիվ պայքարը նախընտրական շրջանում”,- ասաց :
Ի դեպ, նշենք, որ “ժառանգության”` “Բարեւ Երեւան” դաշինքի ներկայացրած ավագանու ցուցակի հետ կապված արդեն դժգոհություններ կան: Խմբակցությունը դա օրինաչափ է համարում:
“Կատարյալ ցուցակ ենթադրելը ճիշտ չէ: Այն միշտ կարող է ավելի լավը լինել: Մենք հարազատ ենք մնացել մեր սկզբունքներին՝ ունենալ ցուցակ, որտեղ արտացոլված են մեր քաղաքական և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները”,-եզրափակեց Ռուբեն Հակոբյանը: