ՕԵԿ-ը եթե հաղթի ընտրություններում, իրավիճակը կփոխվի
ՕԵԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված են մտավորականության, կրթության ոլորտի եւ հասարարական կառույցների ներկայացուցիչներ: Այսօր` մարտի 22-ին, “Հենարանում” ասաց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պագամավոր Խաչիկ Հարությունյանը: Նա Երեւանի ընտրություններում ղեկավարելու է ՕԵԿ-ի շտաբը:
Պատգամավորի խոսքով, ՕԵԿ-ը կմնա կառավարության կազմում, իսկ եթե հաղթի ավագանու ընտրություններում, ապա լրիվ այլ իրավիճակ կստեղծվի: ՕԵԿ-ի նախընտրական ծրագիրը պատրաստ է, եւ այն ընտրողին կներկայացվի քարոզչության օրերին:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող , արատակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը բավականին աշխատանք է կատարել ԱԻՆ ոլորտում, եւ ՕԵԿ-ը վստահ է, որ նա կկարողանա համայնքային ոլորտում էլ աշխատել նույն կերպ:
ՕԵԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Հովհաննես Շահինյանը Արաբկիրի նախկին թաղապետն է եղել եւ քաջածանոթ է տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներին: “Հովհաննես Շահինյանի ընդգրկվածությունը ոչ միայն օգուտ է ՕԵԿ-ին, այլեւ՝ ընդհանուր գործին”,-ասաց նա:
ՀՀԿ-ի կոալիցիոն ընկեր լինել, չի նշանակում, որ ՕԵԿ-ը պիտի չխոսի Երեւանում եղած բացերի, թերությունների մասին եւ ջայլամի քաղաքականություն չի տանելու:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ նախագահական ընտրությունների ալիքը տարածվելու է Երեւանի ավագանու ընտրությունների վրա եւ “Բարեւ Երեւան” դաշինքը լինելու է ընդդիմություն:
Հարությունյանը խոսելով այն քաղաքական ուժերի մասին, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին, իսկ հիմա Երեւանի վրա աչք ունեն, մասնավորապես ասաց, թե այդ ուժերը վստահ չէին: “Երեւի թե այդ քաղաքական ուժերն այսպես ավելի համար են գտնում: Երեւի իրենց ուժերի վրա այդքան էլ վստահ չէին, դրա համար չմասնակցեցին, իսկ հիմա հույս ունեն որոշակի ձայներ տանելով, հայտնվել Երեւանի ավագանու կազմում”,-ասաց նա:
Անդրադառնալով արդեն իսկ սկսված ընտրակաշառքների խոսակցություններին` Խաչիկ Հարությունյանը խորհուրդ տվեց խոսել փաստերով եւ անհարկի թեման չթեժացնել: