15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ արտահերթի օրակարգում` «Հրազդան-Ցեմենտ»-ի մերժված նախագիծն է

Այսօր՝ մայիսի  10-ին, ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ: Հիշեցնենք՝ գործադիրին նման առաջարկ ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը:

Օրակարգի հարցերի թվում է նաև «Հրազդան-Ցեմենտ»-ին արտոնություն տալու նախագիծը:

Այդ նախագիծն առաջին ընթերցմամբ  ընդունվել էր ԱԺ ապրիլի 6-ի նիստում, իսկ ապրիլի 26-ին՝ 53 կողմ և 1 դեմ ձայներով օրենքի նախագիծը   չընդունվեց: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին ազատել 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Տեղեկացնենք՝  նախաձեռնողի ներկայացրած  առաջարկի համաձայն՝ օրակարգում ներառված է թվով 14 օրենսդրական նախագիծ և չորս միջազգային պայմանագրի վավերացում:

Կառավարությունը  նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով,  որ այդ արտոնություններն անհրաժեշտ են գործարանի բնականոն գործունեության ապահովման համար, ինչը պետք է իրականացվի մասնավորապես ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ