Արմեն Մարտիրոսյանը քենի ունի /վիդեո/
”Եթե բոլոր այդ մարդիկ ժամանակին լավ աշխատած լինեին, այսօր այս իրավիճակին չէինք հասնի, բայց ողջունում եմ իրենց մասնակցությունը` որպես քաղաքական ուժեր:
Սա պայքար է հանուն Հայաստանի, հանուն Երևանի, ոչ թե տեղական նեղ խնդիրների շուրջ պայքար է”,- ի պատասխան Henaran.am-ի հարցի` ինչպես է պատկերացնում մրցակցությունը նախկին արտգործնախարարի /Վարդան Օսկանյան-ԲՀԿ/, ԱԻՆ նախարարի /Արմեն Երիցյան-ՕԵԿ/ ու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ` ասաց ”Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ ով է նրա հիմնական մրցակիցը : ”Մենք ոչ մեկի հետ չենք մրցակցում, մեր պայքարը կառավարման առկա համակարգի դեմ է”:
Մարտիրոսյանը Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում չի պատրաստվում կադրային փոփոխություններ անել` “կադրային ջարդ չի լինելու”: Մարտիրոսյանն ընտրվելու դեպքում լուծելու է տրասնպորտի և Երևանի համար կարևորագույն այլ խնդիրներ:
”Քաղաքապետարանը իր բոլոր ուժերով ծառայելու է քաղաքացուն, կադրային փոփոխություններ չեն լինելու, կադրային փոփոխություններ կլինեն այն վայրերում, որտեղ քաղաքական որոշումներ են ընդունվել”,-ասաց Մարտիրոսյանը:
Դիտարկմանը, որ նա կառավարելու փորձ չունի, իսկ օրինակ` Տարոն Մարգարյանը նախքան քաղաքապետ դառնալը փոխքաղաքապետ էր, Մարտիրոսյանն արձագանքեց. ”Ես երկար ժամանակ եղել եմ կուսակցության նախագահ, կուսակցության փոխնախագահ եմ, իսկ կա՞ որևէ մեկը, որ ծնվում է և իր ճակատին դաջված է Երևանի քաղաքապետ”:
Լրագրողները Մարտիրոսյանից հետաքրքրվեցին, թե աներորոդի ունի՞ և օգտագործելո՞ւ է բարեկամական կապերը, եթե քաղաքապետ դառնա: Ի պատասխան` Մարտիրոսյանն ասաց, որ աներորդի չունի, փոխարենն ունի քենի:
Զրույցի հետաքրքիր մանրամասները` տեսանյութում: