ՀՀԿ-ինը մեկով ավելի է ԲՀԿ-ից
Եվ այսպես, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար համամասնական ցուցակ է ներկայացրել 7 կուսակցություն: Հայաստանի Հանրապետական կուսկացություն, “Օրինաց երկիր”, “Բարգավաճ Հայաստան”, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, “Առաքելություն”, “Հայ ազգային կոնգրես”-ն ու “Բարեւ Հայաստան”դաշինքը
ՀՅԴ-ն ներկայացրել է 65 հոգանոց, ՀՀԿ-ն` 195, “Առաքելություն”-ը` 29, ԲՀԿ-ն` 194, ՕԵԿ-ը` 105, “Ժառանգությունը”` 68, ՀԱԿ-ը`42 հոգանոց ցուցակ:
Ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, իսկ մայրաքաղաքի ավագանին բաղկացած է 65 հոգուց:
Այսպես, սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), “Օրինաց երկիր”, “Բարգավաճ Հայաստան”, Հայ Ազգային Կոնգրես, “Առաքելություն”, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և “Բարև Երևան” կուսակցությունների դաշինքը:
“Բարեւ, Երեւան” դաշինքում ներկայացված են ներկայացուցիչներ “Ժառանգություն”, “Ժողովրդավարական Հայրենիք”,”Ժողովրդավարական ուղի”, Պահպանողական, ՀԱՍԿ կուսակցություններից, ինչպես նաեւ կան գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ:
Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` ընտրական ցուցակները կգրանցվեն մինչև ս.թ. մարտի 31-ը: