12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Առաջարկում է վարչապետին

Տիգրան Սարգսյան-ԲՀԿ կսմիթները հերթական հանգրվանին են հասնում: Այսօր առավոտյան հրապարակվեց ԲՀԿ խոսնակի հայտարարությունը, որին հաջորդեցին վարչապետի օգնականի հարցադրումները Ծառուկյանին: Քիչ առաջ ստացվեց Տիգրան Ուրիխանյանի արձագանքը:

“Հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավորների կողմից թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով հնչեցվող քննադատական, բայց կոռռեկտ հարցադրումներին  ոչ կառավարությունը և ոչ էլ վարչապետն անձամբ չեն պատասխանում, այլ փոխարենը վարչապետի օգնականներն ու խոսնակները, երևի չհասկանալով, որ իրենց ղեկավարից կոնկրետ պատասխաններ են ակնկալվում, նորից փորձում են վիրավորանքներով ու իբր հումորով շեղել հանրությանը բուն էությունից:

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել”,-ասված է Ուրիխանյանի հայտարարության մեջ:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ