19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի օգնականը հարցնում է Ծառուկյանին

Հայաստանի վարչապետի օգնական Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի  իր էջում մի քանի հարց է ուղղել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` փաստացի պատասխանելով ԲՀԿ խոսնակի վարչապետին ուղղված մեղադրանք հարցադրումներին:

“Հերթական հնարավորությունը բաց չթողնելով` ցանկանում եմ հարց ուղղել ԲՀԿ առաջնորդ պրն. Գագիկ Ծառուկյանին: Հարցս հետեւյալն է. արդյո՞ք Դուք՝ որպես ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ, այդ իսկ խորհրդի քննարկմանը ներկայացրե՞լ եք Ձեր ու Ձեր մերձավորների հետ առնչվող որոշ հարցեր:

Խոսքը գնում է լրատվամիջոցների եւ քաղաքացիների կողմից անընդհատ բարձրաձայնվող քաղաքաշինության նախարարության գործունեության ընթացքում բացահայտված աղաղակող փոշիացումների հետ կապված որոշ մութ պատմությունների մասին:

Արդյոք քննարկվե՞լ է այն հարցը, թե ինչն է պատճառը, որ այս տարի քաղաքաշինության նախարարությունը կարողացավ մոտ մեկ միլիարդ դրամի հասնող խնայողություններ ունենալ, իսկ նախկին ղեկավարության օրոք այդպիսի խնայողություններ չեղան, ավելին՝ բացահայտվեցին հարյուրավոր միլիոն դրամների հասնող փոշիացնումներ:

Արդյոք քննարկվե՞լ են, կամ քննարկվելու են առողջապահության ոլորտում տեղի ունեցած չարաշահումները: Հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը կպատասխանի, թե քննարկվե՞լ են կամ քննարկվելու՞ են այդ հարցերը քաղաքական խորհրդի նիստում, եւ արդյոք դիտարկվո՞ւմ են դրանցում կոռուպցիոն դրսեւորումներ, թե՝ ոչ”,-գրել Միհրան Հակոբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ