19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միայն տառաճանաչ լինելը բավարար չէ. ՀՀԿ-ն` ԲՀԿ-ին

“Ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ մարդիկ ցայտնոտով ընդունեցին “Հանրապետական” պատգամավորների գրավոր հարցերը կառավարությանը:

 

Ցավում եմ, որ նրանք ծանոթ չեն “ԱԺ կանոնակարգ” օրենքի տարրական պահանջներին, համաձայն որի՝ կառավարությանը գրավոր հարց ուղղելու իրավունք ունեն ոչ միայն Հանրապետական, այլեւ մյուս խմբակցությունների պատգամավորները:

 

Միեւնույն ժամանակ հասկանում եմ ՀՀԿ պատգամավորների դեմ արշավ սկսած որոշ քաղաքական ուժերի գործելաոճը, քանի որ միայն տառաճանաչ լինելը բավարար չէ կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու համար”,-ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի տարածած հայտարարության մեջ:

Հ.Գ. Սա, փաստորեն ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հայտարարության պատասխանն է, որտեղ նշվում էր, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները հերթական անգամ իրենց՝ իբրև նախօրոք տրված գրավոր հարցերն ու պատասխանները որոշեցին վերարտադրել դահլիճում, ինչի պատճառով վատնվեց ժամանակի զգալի մասը:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ