14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չի հասցրել վարչապետին հարցնել

ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրապարակել է երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին իր չհնչած հարցը: Ստորեւ ներկայացնում ենք այն.

“Հերթական քառօրյայի երրորդ օրը կանոնակարգով նախատեսված մեկուկես ժամվա ընթացքում պատրաստվում էի ՀՀ վարչապետին հարց ուղղել, թե արդյո՞ք ինքը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, այդ իսկ խորհրդի քննարկմանը ներկայացրել է իր ու իր մերձավորների հետ առնչվող որոշ հարցեր:

Խոսքը գնում է և´ լրատվամիջոցների, և´ քաղաքացիների կողմից անընդհատ բարձրաձայնվող “Նաիրիտ” գործարանի հետ կապված որոշ մութ պատմությունների ու վարչապետի կամ իր մերձավորների՝ Մասիսի տարածաշրջանի ջրատար խողովակների տարհանման ու վարչապետի ու իր մերձավորների` 16,6 միլիոն դոլար կարտոֆիլի մասին դասախոսությունների վրա իբր ծախսելու ու վարչապետի կամ իր մերձավորների կապի մասին: 

Քանի որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները հերթական անգամ իրենց՝ իբրև նախօրոք տրված գրավոր հարցերն ու պատասխանները որոշեցին վերարտադրել դահլիճում, ինչի պատճառով վատնվեց ժամանակի զգալի մասն ու հարցս հնչեցնելու համար հերթ չհասավ, հարկադրված այն տրամադրում եմ լրատվամիջոցներին: 

Հույս ունեմ, որ վարչապետը կպատասխանի՝ քննարկվե՞լ են, կամ քննարկվելու՞ են այդ հարցերը խորհրդի նիստում և դիտարկվու՞մ են արդյոք դրանցում կոռուպցիոն դրսևորումներ, թե՝ ոչ”:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ