01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դարձյալ ԱԺ արտահերթ նիստի հարց

“Քննարկվում է արտահերթ նիստի հարց եւ փորձ է արվում եւս մեկ անգամ մշակել հայտարարության տեքստը: Ովքեր կցանական, կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները”: Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` շեշտելով, որ ամեն ինչ հարթ կգնա, քննարկումն էլ կլինի:

Հիշեցնենք, Ազգային ժողովի նախագահի մոտ երեկ վերսկսվել են քաղաքական խորհրդակցությունները, որի նպատակն է ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ գտնելը:

“Ժառանգությունը” հրաժարվել է մասնակցել խորհրդակցություններին, քանի որ ԱԺ արտահերթ ընտրությունների առաջարկը իշխող ուժի կողմից մերժվել է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե քաղաքական ուժերին Ազգային ժողովը ներկայացրել է մի նախագիծ, որն իմիտացիոն է եւ իրական լուծումներ չի պարունակում, գործընթացն էլ արդեն տապալված է:

Լրագրողների դիտարկմանը, թե նույն օրակարգով կայացած բանակցություններն արդեն տապալվեցին, հետեւաբար իմաստ չկա ճանապարհը եւս մեկ անգամ անցնելու, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց.

“Ես չեմ կարծում, որ քաղաքական դաշտում որեւէ բան տապալվում է, իսկ քաղաքական դաշտ նշանակում է մի դաշտ, որտեղ նույնիսկ եթե համաձայնության չեն գալիս, դա տապալում չեն համարում:

Եթե չեն ցանկանա մասնակցել կամ բոլորը կառարկեն, բնականաբար, արտահերթ նիստ չի լինի: Առաջարկներն ստացվել են իրենցից, մենք էլ ոչ թե համաձայնվել ենք, այլ ավելի գրագետ մոտեցում ենք ցույց տվել: 

ՀՀԿ-ի խնդիրը ոչ թե այն է, որ ոտքի վրա մի բան որոշեն ու բոլոր հարցերը լուծեն, այլ քաղաքական ուժերը պետք է  քաղաքական մշակույթի գործոն հանդիսանան”,-նշեց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ