Սերժ Սարգսյանը զարմացրել է “Ժառանգությանը”
“Մեզ համար իրենց թեման փակված չէ եւ լուծվելու է ժողովրդի կողմից”: Այսօր` մարտի 20-ին Ազատության հրապարակում լրագրողներին ասաց “Ժառանգություն” կուսացության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով նշել էր, որ “Ժառանգության” հետ իրենց համագործակցության թեման փակված է:
Խուրշուդյանը նշեց, որ ամեն ինչ արվելու է, եւ այս քաղաքական պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ: Հարցին, ինչպես կմեկնաբանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Շիրակի մարզում ինքը պարտվել է , քանի որ այնտեղ ՀՀԿ-ի մարզային կառույցները քիչ են, խոսնակն ասաց.
“Լավ կլիներ, որ պարոն Սարգսյանը ոչ միայն Շիրակում, այլեւ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում իր պարտության մասին խոսեր”: Նրա խոսքով` ՀՀԿ-ն ընտրություններին օգտվել է ոչ թե քաղաքական ինտիտուտներից կամ անձամբ ծառայություններից, այլ քրեածին եղանակներից:
Նախագահի մեկ այլ տեսակետ, որ ԶԼՄ-ները չպիտի այդքան շատ լուսաբանեն արտագաղթի մասին, Խուրշուդյանը զարմանալի համարեց:
“Դա ինձ հիշեցնում է 2008-ը, երբ վարչապետը հայտարարում էր, որ լրատվամիջոցները չպիտի անընդհատ խոսեն համաշխարհային ճգնաժամի մասին եւ ճգնաժամը կգա ու Հայաստանի կողքով կանցնի:
Նշանակում է, լրատվամիջոցները չպիտի լուսաբանեն նաեւ նախագահի` “ատկատների” մասին հայտարարությունները”: