19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հերթականը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Ինչպես և նախորդ, այս տարի ևս բակերի բարեկարգման ծրագրերում ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մասնավոր ներդրողներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության մասին:

 

Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի Բ 2 թաղամասի 138 և Սեբաստիայի փողոցին հարակից  28-ից  30 շենքերի բակերը կառուցվում են մասնավոր ներդրողների միջոցներով:  Կարևորելով համատեղ աշխատանքի իրականացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երևանի բարեկարգման գործում.

“Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն սկսկել են մեծ ծավալի աշխատանքները և հատկանշական է, որ այստեղ հաջողված է քաղաքապետարան-վարչական շրջան-մասնավոր հատված համագործակցությունը:

 

Քաղաքապետարանի տարեկան ծրագրից բացի այս վարչական շրջանում մասնավորի հետ համատեղ բազմաթիվ բակեր ենք հանձնել մեր բնակիչներին: Մենք փորձելու ենք մյուս վարչական շրջաններում ևս ակտիվացնել նմանատիպ համագործակցությունը”,-նշել է Տարոն Մարգարյանը:

 

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի, ինչպես նաև Շերամի և Օհանովի փողոցների շենքերին հարակից բակերի բարեկարգման ընթացքին:   

Քաղաքապետի այցելության պահին բակային տարածքներում արդեն փոխվում էին եզրաքարերը, սալապատվում ճեմուղիները, որոշ հատվածներում էլ բակերը մաքրվում էին ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներից:

 

Վարչական շրջանի բնակիչների հավաստմամբ, իրենք սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին և հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները՝ գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ժամանակակից խաղային ատրակցիոններով, արտաքին լուսավորությամբ ապահովված նոր ու հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար:

Բացի այդ, բնակիչները նաև իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու հանգստի գոտի ունենալուն, ինչն այսօր արդեն իրականություն է դառնում:

 

Վարչական շրջանի ղեկավարը  քաղաքապետին զեկուցել է, որ բակերի համալիր բարեկարգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախանշված ժամկետներում:  

 

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Ա 2 թաղամասի Անդրանիկի փողոցում ջրագծի անցկացման աշխատանքների ընթացքին: Այս խնդիրն, ի դեպ, թաղամասի բնակիչների կողմից բարձրացվել էր քաղաքապետի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցերից մեկի ժամանակ:

“Երևան Ջուր” ընկերության տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ շուրջ 700 գծամետր ձգվող այս նոր ջրագծի անցկացման արդյունքում թաղամասը կապահովվի կայուն ջրամատակարարումով:

 

Իսկ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման նպատակով այս տարի մայրաքաղաքում մի շարք ներդրումային ծրագրեր կիրականացվեն, որոնց ընթացքը քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է. “2013թ-ին 2,5 մլրդ դրամի աշխատանքներ են նախատեսվել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով:

 

Երևանում այսօր ունենք 320 հազար բաժանորդ, որոնց մոտ 70 %-ը ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Մենք  քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովենք ողջ Երևանում”.- նշել է քաղաքապետը:    

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ