Օսկանյանը չի խոսելու, փաստաբանն էլ գործը կկարճի՞
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանում բանկային գաղտնիքի իրավունքը չի պահպանվում:
Ըստ այդմ, Ազգային անվտանգության ծառայությունն առանց դատարանի որոշման կարողացել է տիրանալ Վարդան Օսկանյանի բանկային փոխանցումների մասին տեղեկությանը:
Գործում կա 2 կարեւոր փաստաթուղթ, որի եզրափակիչ մասում ասվում է` 186.000 դոլար իր անձնական նպատակներից, հետեւաբար դա որակում են փողերի լվացում, բայց դա այդպես չէ, քանի որ պրն Օսկանյանն ունի մի քանի հաշիվներ: “Իրավապահ մարմիններին որտեղի՞ց ինֆորմացիան բանկային ծախսերի մասին: Հայաստանում բանկային համակարգը չի պահպանում բանկային գաղտնիքը եւ այս պայմաններում բանկային համակարգի զարգացման մասին խոսելն անհնար է”,-ասել փաստաբանը:
Աթանեսյանը միջնորդություն է ներկայացնելու “Սիվիլիթաս”-ի վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին: Նրա խոսքով, Օսկանյանի գործը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ։ “Միջնորդության մեջ ներկայացնելու եմ իրավական բոլոր հիմնավորումները, քրեական գործը շինծու է”,–համոզված հայտարարել է Աթանեսյանը: Վերջինս անդրադարձել է նաեւ Օսկանյանի ցուցմունք չտալու խնդրին: “Վարդան Օսկանյանը տվել է բոլոր հարցերի պատասխանը, հետեւաբար քաղաքական այս հետապնդմանը նա պատասխանում է՝ օգտվելով իր լռության իրավունքից եւ ցուցմունքներ չտալուց: Նա թաքցնելու ոչինչ չունի ”,-ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: