19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը մեկնում է Վատիկան

Մարտի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս Առաջինի գահակալության արարողությանը: Henaran.am-ի տեղեկություններով, կմեկնի նաև Ամենայն Հայոց Կաթողիոս Գարեգին Երկրորդը:

Հիշեցնենք, որ Հռոմի պապին ընտրվելու առիթով շնորհավորել էր Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը մասնավորապես նշել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգևոր կենտրոն, այլև որպես մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով:

Հիշեցնենք օրերս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանը նշանակվել է Վատիկանում Հայաստանի դեսպան:

Աշխարհի 180 երկրների պատվիրակություններ կժամանեն Վատիկան` մարտի 19-ին` Սուրբ Հովսեփի տոնակատարության օրը, ներկա գտնվելու նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ձեռնադրման արարողությանը: Սուրբ Գահը դիվանագիտական հարաբերությունների մեջ է 179 երկրների հետ, հաղորդում է “КАI” գործակալությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, Իսպանիայի թագուհի Սոֆյան եւ թագաժառանգ արքայազն Ֆելիպեն, Բելգիայի թագավորական ընտանքի ներկայացուցիչներ Ալբերտ 2-րդը եւ Պաոլան, ինչպես նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նյետոն: Իրենց ներկայությունն են հաստատել նաեւ Գերմանիայի նախագահ Իոհիմ Գաուկը եւ կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Առայժմ հայտնի չէ` Ֆրանսիան կներկայացնի նախագահ Ֆրանսուա Օլանդը, թե` վարչապետ Ժան-Մարկ Էյրոն: Ռուսական պատվիրակությունը կղեկավարի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Հռոմի պապի ձեռնադրումը տեղի է ունենում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի առջեւ գտնվող հրապարակում: Վերջին 3 պապերը թագադրման արարողությամբ չեն ձեռնադրվել` Հովհաննես Պողոս 1-ինը, Հովհաննես Պողոս 2-րդը եւ Բենեդիկտոս 16-րդը: Վերջինս պահպանեց այս փոփոխությունը եւ եւս մեկը ներկայացրեց. հնազանդության երդումը, որը կարդինալները մեկ առ մեկ ասում էին արարողակարգի ընթացքում, վերափոխվեց խորհրդանաշական երդումով: Ժամանակակից արարողակարգը չի ներառում պապի երդումը, որը պահանջում էին ավանդապաշտ կաթոլիկները:

Արարողակարգից հետո Հռոմի պապը տաճարի ներսում` գլխավոր զոհասեղանի մոտ, կողջունի պատվիրակությունների ղեկավարներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ