19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլի կառավարական ցուցակը արտագաղթի պատճառ

Կիրակի` մարտի 17-ին Ազատության հրապարակում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ստվերային կառավարության թեկնածուների անունները: Թեման թեժ քննարկումների առիթ է դարձել “Ֆեյսբուք”-ում:

 “Նիկոլի թվարկած նոր կամ ստվերային կառավարության որոշ անդամների անուններ ինձ հարկադրեցին մտածել արտագաղթի մասին…. Աստված ոչ անի իհարկե… Բայց եթե այդպես լինի, ուրեմն արժե, թող մնան իրենք՝ իրենցով… ԿԳԲ-շնիկները: Կհարցնեք ինչո՞ւ: Որովհետեւ իմ գիտակցական պայքարի գագաթնակետը լյուստրացիան է, որը ԿԳԲ-շնիկներով վխտացող հին ու նոր կառավարության պայմաններում անհնար է եւ հետեւաբար՝ անհնար ապրելը լյումպեն-հետսովետական հասարակության միջավայրում”,-գրել է լրագրող Գայանե Առուստամյանը:

Օգտատեր Թագուհի Հակոբյանը հիշեցրել է, որ Նիկոլը մի քանի տարի առաջ էլ  “Հայկական ժամանակ”-ում էր պարբերաբար անունների շարք տպում, որոնք պետք է կառավարություն կազմեին: “2005-ին էր, կարծեմ”,-գրել է նա:

Կարինե Աշուղյանի կարծիքով էլ  “հայկական “էլիտան”` իշխանական եվ այլախոհ, նույն խմորից է հունցված: “Շատ հազվագյուտ բացառություններով: էդ խելքին ենք, էլի, որ էս օրին ա երկիրը: Բա դու ինչ էիր կարծո՞ւմ Ես, օրինակ, չզարմացա, որովհետեւ  ոմանց ընդդիմադիր բռնկումները էն գլխից պարզ ու հստակ մոտիվացիա ունեին: Օֆ, ջուրն էկել, ջրաղացը տարել ա, ինչ ես փնտրում: Բայց արտագաղթի մասին իզուր ես ասում. մոռացի”,- խորհուրդ է տալիս օգատերը::

Կարապետ Ռուբինյանն էլ խորհուրդ է տվել Գայանե Առուստամյանին` հրապարակելու իր ցուցակը: “Բնականաբար, այն գործիչները, որոնց նկատմամբ հասարակության անվստահությունը մեծ կլինի, անկախ այդ կարծիքի oբյեկտիվ հիմքերից, պետք է խոտանվեն, հակառակ դեպքում կխոտանվի կառավարություն կազմողը: Ես, օրինակ, ինչպես եւ, համոզված եմ, դու խնդիր չունեմ կոնկրետ մարդկանց թեկնածությունները անվանապես եւ հրապարակայնորեն քննարկելու:

Այնպես որ, հրապարակիր ցուցակը եւ սկսենք մեկ առ մեկ բոլորի ոսկորները լվանալ :))”,-գրել է Ռուբինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ