17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծափերով ու ծիծաղով ճանապարհեցին Գլխավոր Ոզնուն /վիդեո/

Երգիծաբան, գրող Արամայիս Սահակյանի մտքերը արդեն թեւավոր խոսքեր են դարձել: Այս տեսակետը ունեն նրա գրչակից ընկերները, նրան ճանաչողները: “Եթե մարդ ապրում է իր կյանքի օրերը նույն կերպ, ուրեմն նա ապրել է մեկ օր”,-ասել է Սահակյանը:

Սակայն նրա ամեն ապրած օրը տարբերվում է մյուսներից. մինչեւ կյանքի վերջն էլ նա արարում էր: Կիրակի` մարտի 17-ին հրաժեշտ տվեցինք Արամայիս Սահակյանին: Նրա հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պատգամավորներ, կառավարության այլ անդամներ:

ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի խոսքով, Գլխավոր Ոզնին նրան երկտող չի նվիրել: “Համաձայն չէի այն մտքին, որ Արամայիսը իրեն գեղեցիկ տղամարդ էր համարում, բայց ամեն մի հանգը մի արժեք ուներ”,-ասաց նա: 

Գլխավոր “ոզնուն” հրաժեշտի խոսքերը` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ