05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ազատության հրապարակ, հացադուլի 7-րդ օր /ֆոտո, վիդեո/

Ազատության հրապարակում այս պահին հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երաժշտություն են վայելում կինը, ավագ եւ կրտսեր որդիները,  նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: Գիշերը հացադուլավոր Րաֆֆի Հովհաննսիյանը անց է կացրել վրանում, Henaran.am-ի հետ զրույցում ասեց, որ իրեն լավ է զգում: 

Սակայն նա երկար չզրուցեց լրագրողների հետ, միայն ասաց, որ երկուշաբթի ասուլիսում կմանրամասնի, թե ինչ են զրուցել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Հիշենենք, որ երեկ ԱԺ նախագահը այցելել էր Հովհաննիսյանին:

Ազատության հրապարակում նաեւ շարունակվում է ստորագրահավաքը: Այն մեկնարկել է  երեկ եւ նրանք, ովքեր ողջունում են Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման, և պատրաստ են անմնացորդ զորակցել նրան,  մասնակցել ապրիլին տեղի ունենալիք նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը`կարող են ստորագրել: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ