“Րաֆֆին հեն ա վազում ա…”. չի դիմել շտապօգնությանը /ֆոտո, վիդեո/
Ազատության հրապարակում հանրահավաքների եւ այլ բազմամարդ միջոցառումների ժամանակ պարտադիր շտապ օգնության ծառայության հերթապահ խումբ է լինում: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Երեւանի “Շտապբուժօգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի բոլոր օրերին էլ շտապ օգնության մեքենան հարապարկում է եղել: Ասել է, թե հացադուլի հետ կապ չունի: “Իհարկե, եթե մարդու առողջական վիճակը վատանա, բժշկական օգնություն առանց իր կամքը հարցնելու ցույց կտրվի:
Օրինակ` Անդրիաս Ղուկասյանի հացադուլի միայն 15-րդ օրը սկսեցին հերթապահել”,-ասաց տիկին Ստեփանյանը` ավելացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդհակառակը, ասում է, որ իրեն չանհանգստացնեն` լավ է զգում:
Մարտի 14-ին Ազատության հրապարակում հերթապահող բուժաշխատողները Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի բողոքով չի դիմել իրենց: “Բարեւել է ու անցել”,-ասացին բուժաշխատողները: Փոխարենը, տարբեր քաղաքացիներ են դիմել` արյան ճնշման, գլխացավի համար:
Ի դեպ, շտապօգնության աշխատակիցների հետ զրուցելիս` մի քաղաքացի իմանալով հարցի էությունը` ասաց. “Րաֆֆուն ինչ ա եղել, հեն ա վազում ա, բա սա վատառողջի բա՞ն ա”: