16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԱԽ քարտուղարը Մոսկվայում է

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Երկու երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձնազրույցից հետո  տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ Անվտանգության խորհուրդների ներկայացուցիչների ընդլայնված կազմով հանդիպումը:  Մասնակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրեցին արձանագրություն, որում ամրագրվեցին ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները:

Այսօր նաեւ տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հանդիպման արդյունքներով կողմերի միջեւ ստորագրվեց ՀՀ տարածքում համատեղ հումանիտար կենտրոն ստեղծելու վերաբերյալ ՀՀ եւ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների միջեւ մտադրությունների մասին արձանագրությունը:

 

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը հաջորդել է “Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում” խորագրով կլոր սեղանի նիստը, որի ընթացքում ընդգծվել է, որ ՀԱՊԿ շրջանակներում ընթացիկ տարում իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, այդ թվում 2012թ. համատեղ միջոցառումների պլանի կատարման ուղղությամբ: Քննարկվել են հայկական կողմի եւ ՀԱՊԿ քարտուղարության միջեւ հետագա փոխգործակցության,  կազմակերպության գործունեության հետագա զարգացման եւ կատարելագործման հարցեր: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման, ինչպես նաեւ “Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում” խորագրով կլոր սեղանի նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն, որում տեղ են գտել կայացած քննարկումների ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` քաղաքական, տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի եւ հետագա խորացման հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ