Ով է հայտարարել, որ ՀԱԿ-ը լուծարվել է . Նիկոլ Փաշինյան /վիդեո/
”Հիմա տեղի են ունենում քննարկումներ, գործընթացներ, ըստ էության վերջնական որոշումներ չկան”,-այսօր ”Ազատության” հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը`խոսելով Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության մասին:
Հարցին, թե չի կարծում, որ եթե ընդդիմադիր կուսակցություններն առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին, դա կնվազեցի նրանց հնարավորությունները, պատգամավորն ասաց, որ դեռևս իրավիճակը պարզ չէ, և երբ պարզ կլինի, այդ ժամանակ կարելի է խոսել այս մասին:
Արդյոք դեռ գործում է ՀԱԿ դաշինքը. ”ՀԱԿ դաշինքը կա, ով է հայտարարել, որ լուծարվել է, իսկ ինչ կլինի հետագայում, պարզ կլինի հետո”:
Ինչպես է Փաշինյանը վերաբերում ԲՀԿ-ի ու ”Ժառանգության” առաջնորդների հանդիպումներին, . ”Ճիշտ ու սխալի խնդիր չկա: Տվյալ դեպքում նախագահի թեկնածուն որոշ քայլեր է ձեռնարկել, հանդիպումներ է ձեռնարկել, բայց նաև համաձայն եմ այն գնահատականների հետ, կարծում եմ ավելի ուշադրության արժանի են այն գնահատականները, որ նման հանդիպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ են տալիս”: