17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մահացել է ռուս հայտնի դերասան Անդրեյ Պանինը /վիդեո/

Մոսկվայում մահացել է հայտնի ռուս դերասան Անդրեյ Պանինը: 50-ամյա դերասանի դին հայտնաբերվել է նրա բնակարանում: 

Ենթադրվում է, որ դերասանի մահը վրա է հասել դժբախտ պատահարի հետեւանքով: Պանինին հայտնաբերել են գետնին ընկած: Ամենայն հավանականությամբ, նա ընկել է եւ գլխով հարվածել ինչ-որ տեղ: Դերասանի դին գտել են ընկերները, ովքեր տեսնելով, որ նա երկար ժամանակ չի պատասխանում հեռախոսազանգերին, նրա տուն են գնացել: Ներկայումս ճշտվում են դեպքի մանրամասները:

Անդրեյ Պանինը ծնվել է 1962-ի մայիսի 28-ին Նովոսիբիրսկում: 1991-ին նա ավարտել է Մոսկվայի Գեղարվեստական Ակադեմիական Թատրոնի դպրոց-ստուդիան եւ սկսել իր թատերական կարիերան Չեխովի անվան թատրոնում: 

Բացի թատերական ներկայացումներից Պանինը նաեւ տասնյակ ֆիլմերում է նկարահանվել, այդ թվում` “Սրիկաները”, “Մարտ ստվերի հետ”, “Բրիգադա”, “Վարորդ Վերայի համար” եւ այլն: 1999-ին Պանինն արժանացել Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ