29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը փորձել է լռեցնել Քիմ Քարդաշյանին

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը խնդրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին դադարել մեկնաբանել սոցկայքերում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Նա Foreign Policy-ի հետ զրույցում ասել է, որ Քարդաշյանը չպետք է քաղաքական թեմաներով գրառումներ անի, քանի որ տեղյակ չէ խնդրից։

«Օրինակ ես ռեալիթի-շոուի վատ աստղ կլինեի, դրա համար փորձում եմ չմտնել այն թեմաների մեջ, որոնք ինձ անծանոթ են։ Ես վստահ չեմ, որ Քարդաշյանը ռազմական կամ քաղաքական վերլուծաբան է»,- ասել է Սուլեյմանովը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի եւ Ֆեյսբուքի իր էջերում գրել էր, որ աղոթում է Հայաստանի համար եւ Հայաստանի դրոշով լուսանկար էր տեղադրել։ Գրառումները միլիոնավոր մարդիկ էին տեսել, հազարավորները մեկնաբանել էին։

 

unnamed

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ