17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վիրուսի հրավիրատոմս

“Մայքրոսոֆթ-Հայաստան” ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Մայքրոսոֆթ ընկերության պատվերով Միջազգային տվյալներ ընկերության (IDC) կողմից իրականացված ուսումնասիության արդյունքները, որից պարզ է դառնում, որ չարտոնագրված ծրագրերով աշխատելու դեպքում անհատ սպառողների մոտ վիրուսներով վարակվելու հնարավորությունը մեկը երեքի հարաբերակցությամբ է, իսկ ձեռնարկությունների դեպքում` երեքը տասի:

“Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս վարակների հետևանքով սպառողները կծախսեն 1.5 մլրդ ժամ և 22 մլրդ դոլար պարզելու, թե ինչումն է խնդիրը, նորոգելու համակարգիչը և համակարգչային վիրուսի հետևանքները վերացնելու համար”,-ասաց նա:

Սպառողների շրջանում անցկացրած հարցման արդյունքներից առանձնանում են հետևյալները.

64% հարցվածների ծանոթները, որոնք օգտագործել են չարտոնագրված ծրագրեր, անվտանգության հետ կապված խնդիրներ են ունեցել,

45% դեպքում չարտոնագրված ծրագիրը դանդաղեցրել է անհատական համակարգչի աշխատանքը և օգտատերը ստիպված է եղել հանել ծրագիրը համակարգչից,

Հարցվածների  48%-ը նշել է, որ չարտոնագրված ծրագրեր օգտագործելիս իրենց ամենամեծ խնդիրը եղել է տվյալների կորուստը,

29%-ին առավելապես անհանգստացրել է անձնական տվյալների կորուստը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ