20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

“ԼՂ-ը լիովին գործող պետություն է”. BBC

“BBC”-ն ներկայացրել է կանադացի քաղաքական գործիչ Ջիմ Կարիգիանիսի անդրադարձը Արցախյան շարժման 25-ամյակին:

“Փետրվարի 20-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատագրման 25-ամյա տարելիցը: 1988-ի այդ օրը Լեռնային Ղարաբաղի օրենսդիր մարմինը կոչ արեց Հայաստանի եւ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություններին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետությանը խաղաղ  հանձնելու մասին: Մեկ շաբաթ անց Սումգայիթում` Ադրբեջանի մեծությամբ 2-րդ քաղաքում, տեղի ունեցան հայկական ջարդեր: Տասնյակ մարդիկ տանջանքների ենթարկվեցին եւ սպանվեցին միայն հայ լինելու համար: Նույն վայրագությունները տեղի ունեցան նաեւ Բաքվում:

Երբ Սովետական Միությունը փլուզվեց, նոր անկախացած Ադրբեջանը մեծամասշտաբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: 1994-ին` արյունալի հակամարտությունից հետո, Ադրբեջանը հրադադարի մասին համաձայնություն կնքեց Լեռնային Ղարաբաղի հետ:

Այսօր Լեռնային Ղարաբաղը “դե ֆակտո” անկախ, ժողովրդավարական եւ լիովին գործող հանրապետություն է` շուկայական զարգացող տնտեսությամբ, դինամիկ քաղաքացիական հասարակությամբ, որը ձգտում է ազատության եւ իր երկրի անկախության պաշտոնապես ճանաչման:

2012-ի հուլիսին ես ղեկավարում էի կանադացի դիտորդների խումբը, որը հետեւում էր Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների ընթացքին: Դա ընտրական գործընթացի հրաշալի պատկեր էր` սկզբից մինչեւ վերջ, եւ մենք ականատեսն էինք նոր ժողովրդավարական գործընթացի դրական ուսանելի փորձին”,-նշվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ