13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Որսով ընտանիք չես պահի` նայած ով /վիդեո/

 “Օրինավոր որսի ակումբի” ներկայացուցիչ Էդուարդ Սարիբեկյանը որսահանդակներում շատ է հանդիպել որսագորղերի եւ կռիվ է արել: “Տղամարդավարի բացատրում ես, չեն հասկանում: Բայց փորձում ենք ամեն ձեւ հասկացնել”,-ասաց նա:

Ոլորտի պատասխանատուի խոսքով, տեսուչներին տեխնիկական միջոցների, կապի, վառելիքի եւ հատուկ միջոցների տրամադրումով, նրանց լիազորությունների ավելացմամբ, հնարավոր է Հայաստանում որսագողության դեպքերը նվազեցնել:

Նրա խոսքով, պետք է թույլատրել որսը, հսկողություն սահմանել: Այլ երկրներում որսը եկամուտ է բերում: Պատասխաանելով Henaran.am-ի այն հարցին, թե հայ որսորդը միայն որսով կարող է ստանալ եկամուտ եւ պահել ընտանիքը` Էդուարդ Սարիբեկյանն ասաց, որ 10 լոր որսալով եւ վաճառելով` հնարավոր չի:

“Գուցե  որսագողերը կկարողնան պահել ընտանիքը, բայց իսկական որսորդը, որ օրենքով է որս անում`չի կարող”,-ասաց Սարիբեկյանը:

Սակայն եթե Հայաստանում ենթակառուցվածքները զարգացնեն, ապա կան կենդանիներ, որոնց որսով հնարավոր է Հայաստանին եկամուտ ապահովել:

Մոտ 20 տարվա որսորդի առաջարկները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ