Թոնի Այոմին` Գոռ Սուջյանի մասին /վիդեո/
“Black Sabbath” անգլիական լեգենդար ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով Իեն Գիլլանի հետ համատեղ բարեգործական գործունեություն է ծավալել Հայաստանում, իր պաշտոնական կայքէջում անդրադարձել է “Եվրատեսիլ-2013” երգի մրցույթում Հայաստանի մասնակցությանը:
“Այս անգամ ամեն ինչ տարբեր է: Իմ դեմոներից մեկն ընտրվել է որպես մրցութային երգ, որով Հայաստանը կներկայանա “Եվրատեսիլին”: Ես գրել եմ երաժտությունը, իսկ կատարող խումբը` “Դորիանսը”` խոսքերը: Այն կոչվում է “Lonely Planet”:
Նրանք լավ խումբ են, իսկ երգիչն իսկապես շատ լավ ձայն ունի, երգի խոսքերն էլ անգլերենով են գրել: Այն պետք է մայիսի 16-ին ներկայացվի Շվեդիայի Մալմո քաղաքում` կիսաեզրափակչի ժամանակ:
Ուրախ եմ կրկին Հայաստանի հետ կապված լինելու համար”,-գրել է Այոմին` հավելելով, որ Գյումրիի երաժշտական դպրոցը, որը վերանորոգվել է Այոմիի եւ Գիլլանի շնորհիվ, արդեն կահավորվել է եւ կբացվի ամռան վերջին: