Րաֆֆին հորդորեց ողջունել Արմենուհուն. հանրահավաքը մեկնարկեց/վիդեո/
Ազատության հրապարակում մեկնարկեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հերթական հետընտրական հանրահավաքը: Այն սկսվեց “Հնարավոր է” երգի կատարմամբ: Հետո կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսքը տվեց “Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Նա էլ ողջունեց բոլորին` ասաց, որ ուրախ է` Ազատության հրապարակում այսքան մարդ տեսնելով: Այնուհետեւ Րաֆֆին կանչեց կնոջը եւ հորդորեց հավաքվածներին ողջունել Արմենուհուն: Րաֆֆի Հովհաննիսյանը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է մինչեւ ապրիլի 9-ը` ինքնաբացարկ տալ:
“Եթե սիրում է հայրենիքը, իսկ ես կասկած չունեմ, ուրեմն պիտի երդում չտա ապրիլի 9-ին եւ չփորձի թագավորել իրեն չճանաչող ժողովրդի վրա”,-ասաց Հովհաննիսյանը:
Գործող վարչապետին` նախկին թեկնածուն հրավիրեց Ազատության հրապարակ` հաշվետվություն տալու: “Փետրվարի 18-ին ժողովուրդը ձեզ ոչ է ասել, եկեք պատասխան տվեք բոլոր արատների համար: Եկեք հաշվետվություն տվեք ուժային կառույցների հակասահմանադրական պահվածքի համար, հարկային, մաքսային տեռորի համար”,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, ինքը թիմ չունի, իր թիմը հայ ժողովուրդն է:”Բարեւ Հայաստան”,-ասաց նա: Տարոն Մարգարյանին եւս “Ժառագնության” առաջնորդը հրավիրեց հրապարակ` որպես ազնվական ընտանիքի զավակ, որպեսզի հրաժարական տա:
“Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Տարոն Մարգարյան. այս երեք նախկին պաշտոնյաներին երբ ենք հրավիրում, խնդրում եմ քվեարկեք”,-հարցրեց Րաֆֆին եւ հայտարարեց, որ մարտի 5-ին, ժամը 17-ին սպասում են այդ պաշտոնյաներին: Այդ օրը նաեւ խորհրդարանի հարցն է քննարկվելու:
Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր անելիքները: