16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սասունը Լևոնին խորհուրդներ չի տալու. կմիանա՞ Րաֆֆուն /վիդեո/

ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը չի մասնակցել ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, քանի որ մի քանի օր առաջ է վիրահատվել: Սակայն Սասունը կմիանա այդ շարժմանը, որովհետեւ ժողովուրդն է Հովհաննիսյանի կողքին: Այս մասին Միքայելյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

”Բոլոր միջոցներն իշխանափոխության այսօր արդարացված են: Ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է դուրս եկել պայքարի, այլև ժողովուրդը”,-ասաց: Նա վստահ է, որ այս պայքարը երկարատև է լինելու: Հարցին, թե երկարատև պայքարի դեպքում հասարակությունը չի հուսահատվի, պատասխանեց. ”Ոչ, չի հուսահատվի, ժամանակի ընթացքում արդյունք կտա, ժողովուրդը չի կարա հուսահատվի”:

 Միքայելյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ կուսակցության ստեղծմանը: ”Առանց մեկնաբանության”,-նշեց ՀԱԿ անդամը, միաժամանակ շարունակեց. ”Իրենց պայքարն են տանում, այդ ձևով են ուզում տանել այդ պայքարը”: 

Հարցին, թե արդյոք վիրավորական չէր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյսանի` ՀՀՇ-ը ”գեղի կլուբ” անվանելը, Միքայելյանն ասաց. ”Այդ հարցը կտանք իրենց”:

Միքայելյանը նաև չի պատրաստվում խորհուրդներ տալ Լևոն Տեր-Պետրոսյանին` միանալ Հովհաննիսյանի շարժմանը կամ չմիանալ, քանի որ ”Ես չպիտի Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ տամ”,-ժպտաց Սասուն Միքայելյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ