16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մեկնարկել է 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը

Այսօր  ‘’Մարիոթ Արմենիա հյուրանոցում մեկնարկեց  տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը  (Caucasus Travel Show, CTS):  Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար  Արա Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան  գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և  լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների  հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երևանի քաղաքապետարանի  զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և Զբոսավարների  համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:

 Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանի կառավարության, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի  ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև այլ շահառուներ:  Կովկասյան զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը խթանում է  զբոսաշրջությունը և իր շուրջը համախմբում Երևանից և Հայաստանի մարզերից  եկող շուրջ 18 հազար այցելուների:  1999 թվականից անցկացվող այս միջոցառումն արդեն դարձել է զբոսաշրջային  օպերատորների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման և  գործնական կապերի հաստատման հարթակ:

 Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին մասնակցում են  զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ,  ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ,  հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող  ամսագրեր ու լրատվական գործակալություններ:

 Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75  կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից: Երկօրյա միջոցառման  կազմակերպիչներն ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Վրաստանից,  Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ  Էմիրություններից և Հայաստանի զբոսաշրջային ոլորտով հետաքրքրված այլ  երկրներից:

 Մարտի 1-ից 2-ը ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան  գործնական կապեր հաստատելու զբոսաշրջային ծառայություններ մատուցող  տեղական և միջազգային ընկերությունների հետ, տեղեկանալու ոլորտի  նորություններին և զբոսաշրջային ապրանքին, ներկայացնելու իրենց  բիզնեսները և տեղում վաճառելու զբոսաշրջային փաթեթներն ու  ծառայությունները:  Այս տարի ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ  զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական  հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար, ինչպես նաև  միջազգային զբոսաշրջիկների ճանաչողական շրջայց:   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ