17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մարտի 1-ի կրկնությունը միայն տեսականորեն է հնարավոր. Պետրոս Մակեյան

”Մարտի 1-ի հիմնական սև էջը գրեց Ռոբերտ Քոչարյանը ,և նա է պատասխանատու այդ իրադաձությոնների համար”,- այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ”Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նա հույս հայտնեց, որ այն կլինի վերջին այդպիսի օրը, որ կհիշատակենք: ”Եթե իշխանություննները քաղաքական կամք ունենային,այդ դեպքերը բացահայտելը իրենից դժվարություն չէր ներկայացնի: Որևէ խնդիր չկար բացահայտելու”,-ասաց նա`հավելելով,որ ոչ մարտի 1-ը, ոչ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի,քանի դեռ այս ուժերն են իշխանության գլուխ կանգնած:

Մարտի 1–ի կրկնությունը,ըստ Պետրոս Մակեյանի, միայն տեսական է հնարավոր.”Պրակտիկայում հնարավոր է չէ,քանի որ փոխվել է հասարակությունը,իսկ իշխանություններն էլ հասկանում են,որ այդպիսի դեպքերի կրկնությունը կլինի կործանարար հենց իրենց`իշխանությունների համար”:

Նրա խոսքով,ելքը այսօր ստեղծված իրավիճակից փոխզիջման մեջ է,սակայն իրական իմաստով,ոչ թե թատրոնի: ”Հստակ պետք է դրվի հասարակության համար տեսանելի  ժամկետներում փոխզիջումների հարցը”,-նշեց բանախոսը: ”Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահը հայտնեց, որ իրենք ողջունում են ժողովրդի ըմբոստացումը և մասնակցում են գործընթացին,սակայն կսպասեն քայլերի հստակեցմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ