19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բողոքի ցույց Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ

Փետրվարի 28-ին Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը եւ բամաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թեւերը, բողոքի ցույց անցկացրեցին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ՝ նվիրված Սումգայիթի ողբերգության 25-ամյա տարելիցին:

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներն դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացված  ոճրագործությունները, պահանջել արդարադատություն իրականացնել մեղսագործների նկատմամբ:

Իրենց խոսքում ցույցի մասնակիցներն ընդգծել են, որ սեփական պատմության անտեսումն երբեւէ չի հանգեցրել խնդրի լուծմանը: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չկա. անհրաժեշտ է պատժել Սումգայիթի եւ դրան հաջորդած Բաքվի, Կրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանության կազմակերպված եւ իրագործած անձանց:

Ցույցի մասնակիցները պահանջեցին դադարեցնել վերջին ժամանակաշրջանում մեծ թափ ստացած հակահայ հիստերիան՝  Հայաստանի, Արցախի եւ, ընդհանրապես, ողջ հայության նկատմամբ, հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ