16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն ճիշտ է համարում Երեւանի ավագանու ընտրություններին միասնական գնալը

ՀՅԴ-ն Երեւանի ավագանու եւ  քաղաքապետի ընտրությունների մասնակցության հարցը չի քննարկել: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց համանուն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն այս հարցում հստակություն կմտցնի առաջիկայում: ‘’Ամեն ինչ կախված է այս ընթացքի ճիշտ գնահատումից: Ես ճիշտ եմ համարում համախմբված գնալ այդ ընտրություններին’’,-նշեց Արմեն Ռուստամյանը եւ հավելեց, որ այս նախագահական ընտրությունների փորձը ցույց տվեց, որ  միասնական ճակատով գնալը արդյունք է տալիս եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կամա թե ակամա դարձավ միասնական թեկնածու:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ընտրությունների առաջին փուլը վերածվեց երկրորդ փուլի եւ ի վերջո, պայքարը երկու թեկնածուների միջեւ ընթացավ:’’ Նույն տրամաբանությունը կարծում եմ պետք է փորձել պահպանել մյուս ընտրություններում: Կհաջողվի, թե ոչ, չգիտեմ’’,-նշեց նա:

Ավագանու ընտրությունների վերաբերյալ “Ժառանգությունը” եւս դեռ որոշում չունի, բայց ամենայն հավանականությամբ կմասնակցի ընտրություններին: Այդ մասին ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Իսկ ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը կմասնակցեի ավագանու ընտրություններին, առաջիկա օրերին որոշում կկայացնեն , թե ով է գլխավորելու ցուցակը:

Նշենք, որ ԱԺ ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունները չէին մասնակցում ճեպազրույցներին, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունն այս հարցը երեկ է քննարկել ԳՄ եւ խորհրդի նիստին եւ հայտարարել է, որ այս ընտրություններում իրենց ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ