Ինչու ՀՅԴ-ն հիմա գնաց Ազատության հրապարկ
Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում հետընտրական իրավիճակի քննարկումը ճիշտ արձագանք գտավ խորհրդարանում եւ ԱԺ նախագահի մոտ քննարկումներ սկսվեցին արտահերթ նիստ հրավիրելու շուրջ:
Որպեսզի այդ արտահերթ նիստը պտուղ տա, նրա խոսքով, պետք է ինչ-որ հայտարարություն մշակվի, որի տեքստի վրա աշխատանքները սկսվել են: ‘’Այս ճանապարհը ճիշտ ճանապարհ է եւ քաղաքակիրթ լուծումներ գտնելու ընթացք է’’,-նշեց նա:
Արմեն Ռուստամյանը միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ այս գործընթացը չի կարող չազդել հասարակության եւ շարժման վրա, որովհետեւ սա մեկուսացված գործընթաց չէ, որ պետք է ամեն ինչ անել, որ այս նախաձեռնությունը հաջողվի, որովհետեւ ի վերջո նպատակը մեկն է ` ամեն ինչ անել երկրում լուրջ բարեփոխումների, իրավիճակի կտրուկ փոփոխության եւ բողոքի մեծ ալիքը մարելու համար, ինչը կարող է տեղի ունենալ միայն հստակ օրակարգի եւ այդ օրակարգը համապատասխան ժամանակացույցով կատարելու պարագայում:
‘’Ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ ով էլ լինի մեր նախագահը, ինչպիսի իշխանություններ էլ գան, եթե օրակարգով խնդիրները չլուծվեն , ոչինչ մեր երկրում չի փոխվի’’,-նշեց Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ խորհրդարանական այս քննարկումներն իր տեսակետը չեն արտահայտում, Ռուստամյանն ասաց.
’’Ես դժվարանում եմ դա հասկանալ` ոնց կարող է խմբակցությունը անկախ գործի կուսակցության ղեկավարությունից: Մեզ մոտ չի կարող նման բան տեղի ունենալ: Ես օրինակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ եմ եւ մեր խմբակցության ղեկավարն եմ: Այն, ինչ մենք իրականացնում ենք, ֆրակցիայի մակարդակով կուսակցության քայլերն են’’:
Արմեն Ռուստամյանը հավելեց, որ ՀՅԴ-ն իր տեսակետները եւ հստակ առաջարկությունները նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին է ներկայացրել: ‘’ՀՅԴ-ն չի կարող մտնել մի գործընթացի մեջ, որի վերջը չի տեսնում, որի քայլերի հաջորդականությունը հստակ սահմանված չէ’’,-նշեց նա ու հավելեց, որ հակառակ դեպքում “Դաշնակցությունը” պատրաստ է մինչեւ վերջ գնալ, այնքան, որքան որեւէ մեկը չի կարող պատկերացնել: Նա նշեց, որ եթե “Ժառանգության” եւ ՀՅԴ-ի ներկայացրած երեք կետերի շուրջ համաձայնության հասնեն, դա կլինի հաջողություն, եւ մենք կունենանք որակապես նոր երկիր եւ արմատական փոփոխություններ:
Ինչու 2008 թվականին ՀՅԴ-ն չկանգնեց Ազատության հրապարակի հարթակում, իսկ այս ընտրություններից հետ գնաց այդ քայլին:
’’Որովհետեւ դրա վերջը չէինք տեսնում: Եթե հիշում եք, ցույցեր կազմակերպեցինք, խաղաղության կոչեր արեցինք, որ այս ճանապարհը տանում է արյունահեղության` տարավ: Հիմա ով էր ճիշտ, մենք, թե իրենք, հիմա ո?վ է տալու այդ տասը զոհերի պատասխանը’’,-պատասխանեց Ռուստամյանը::
Նա նշեց, որ այսօր ՀՅԴ-ն Ազատության հրապարկում է, որովհետեւ ժողովրդի մեծ մասն է այնտեղ, որովհետեւ սահամանդրական ճանապարհով առաջ գնալու եւ կոնկրետ լուծումներով, քայլ առ քայլ իրավիճակի փոփոխության հասնելու հանարավորություն կա:
Նրա խոսքով, եթե խորհրդարանական համակարգ ձեւավորվի, այս երկրում միահեծան իշխանությունը կվերանա: Եթե հարյուր տոկոսանոց համամասնական համակարգ ձեւավորվի, մենք կունենանք բոլորովին նոր որակի ընտրություններ, իսկ եթե ընդդիմությունը վերահսկողական լծակներ ունենա , մենք կունենանք բոլորովին նոր Հայստան եւ այդ նպատակին հասնելու համար ՀՅԴ-ն կբանակցի բոլորի հետ: