16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ֆրանսիան չի կարող թույլ տալ, որ հակահայ ռասիզմը ներմուծեն մեր երկրի տարածք, Ֆրանսիացի քաղաքական գործիչներ.

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անրի Ժիբրայելը եւ Բուշ դյու Ռոնի Շրջանային Խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. “Ֆրանսիական հանրապետության բարձրագույն ատյանում իրականված սադրանքն ու անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորեցին երկու այսպես կոչված “ազերի ուսանողները”, ոտնձգություն են խոսքի ազատության հանդեպ։ Այդ անընդունելի գործողությունները գալիս են վերահաստատելու, որ Ադրբեջանի Հանրապետության եւ նրա նախագահ Ալիեւի հակահայ պրոպագանդայով սնվող ակտիվիստներն իրենց համարում են կատարելապես անպատժելի։

Ֆրանսիայի Հանրապետությունը չի կարող թույլ տալ, որ արտաքին ուժերը սողոսկելով մեր երկիր եւ մանիպուլացնելով այն` իրենց հակահայ հակահայ ռասիզմը ներմուծեն մեր երկրի տարածք։ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` հրամայական անհրաժեշտություն է այլեւս, որպեսզի Ֆրանսիան վերահաստատի իր ինքնիշխան հեղինակությունը եւ սատար կանգնի ֆրանսահայ համայնքի ոտնահարված հիշողությունը։ Նախագահ Օլանդն իր նախընտրական արշավի ժամանակ ստանձնել է այդ հանձնառությունը։

Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը կհանդիսանա հենց այն հզոր քայլը, որը թույլ կտա միաժամանակ պաշտպան կանգնել հայոց հիշողությանը եւ պահպանել մեր երկրում քաղաքացիական անդորրը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ