23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կայուն գյուղատնտեսական տարի կլինի

2013-ը հաջող տարի է գյուղատնտեսական աշխատանքների համար: 10 օրից Արարատյան դաշտավայրում կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Սա ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի տեսակետն է:  Սակայն նա  մտահոգ է  ապրիլյան հավանական ցրտահարություններից: Ոռոգման հարցը լուծված է, ձնածածկույթը ջրամբարում կապահովվի բավարար ջուր:

 Միաժամանակ  ոռոգման ջրի գինը 30 տոկոսով կնվազի, իսկ ինչ վերաբերում է ՋՕԸ-երին, որոնք հանդիսանում են կապող օղակ պետության եւ ջրօգտագործողների միջեւ, ասաց, որ այդ կառույցների կարիքը չկա:

 “Սուր քննադատություններից հետո, որ մենք արեցինք, կարծում եմ պատասխանատուները ավելի զգոն պետք է լինեն, որոհետեւ հասկացել են, որ վերահսկողություն կա: Պետք է պետական չինովնիկը հասկանա, որ անպատժելիությունը վերացել է. բոլորը պետք է պատասխան տան իրենց արարքների համար` լավ գործի դիմաց պարգեւատրվեն, վատ գործի համար պատժվեն”,-ասաց Բերբերյանը:

Գյուղացին այս տարի  ապահովված կլինի  բարձր որակավորությամբ սերմերով: 
Բերբերյանի խոսքով,  ռեֆորմների միջոցով կհասնեն  կայուն գյուղատնտեսության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ