Ուսանողները նշված ժամին չներկայացան /վիդեո/
Ըստ նախնական հայտարարության` Մաշտոցի պուրակում այսօր` փետրվարի 27-ին ժամը 15.00-ին բողոքի ակցիա պիտի տեղի ունենար` “Հանուն արդարության” կարգախոսով, որին պիտի մասնակցեին դասադուլավոր ուսանողները:
Լրագրողներն ստիպված էին մոտ 15 րոպե սպասել, մինչեւ պուրակ եկան մի քանի երիտասարդներ: Լրագրողների տարակուսած հայացքներին, թե այսքա՞նն են դասադուլավորները, նրանք ասացին, որ իրենք ակտիվիստներ են, դասադուլավորները շուտով կմիանան:
Ըստ ակտվիստների` նրանք պայքարում են հանուն օրենքի եւ արդարության Հայաստանի, որտեղ բոլոր քաղաքացիների, այդ թվում` ուսանողների իրավունքները, կպաշտպանվեն:
Ակտիվիստները նաեւ տեղեկացրին, որ այսօր երեկոյան ուսանողների հետ կքննարկվի հետագա գործողությունների պլանը եւ կորոշվի հետագա անելիքների օրակարգը:
Նրանք չեն լսել որեւէ դեպք, որ ուսանողը դասադուլին մասնակցելու պատճառով հեռացվի բուհից:
Դիտեք նաեւ տեսանյութը: